ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Եվրոպական որոշ երկրներ երկուշաբթի օրվանից բացում են իրենց սահմանները ԵՄ զբոսշրջիկնռրի համար։ Այս մասին հայտնում է Европейская правда-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Իսլանդիայից Հունաստան շատ երկրներ կթուլացնեն սահամնափակումներրը ԵՄ և Շենգենյան գոտու զբոսաշրջիկների համար։
Գերմանիան չեղարկել է սահմանային հսկողությունը և ԵՄ-ից եկող զբոսաշրջիկներն այլևս ստիպված չեն լինելու բացատրություն ներկայացնել, թե որն է այդ երկիր մեկնելու իրենց նպատակը։Գերմանիան ավելի վաղ բացել էր Ավստրիայի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի հետ սահմանը։
Ֆրանսիան բացում է սահմանները ԵՄ և Շենգենյան գոտու զբոսաշրջիկների համար։ Երկիր մեկնողներն ստիպված չեն լինի կարանտին ենթարկվել։ Միաժամանակ նշվում է, որ Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից ժամանողների համար կգործի առանձին ընթացակարգ։
Իսպանիան, բացառությամբ իսպանական որոշ կղզիների, մինչև հունիսի 21-ը չի ընդունի օտարերկրյա զբոսաշրջիկների։
Ֆինլանդիան չեղարկել է Նորվեգիայից, Դանիայից, Իսլանդիայից, Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից ժամանումների սահմանափակումները, քանի որ այս երկրներում վարակման մակարդակը նվազել է՝ հասնելով Ֆինլանդիային։
Նիդեռլանդների կառավարությունը երկուշաբթի օրվանից իր երկրի քաղաքացիներին զբոսաշրջային նպատակով թույլատրել է մեկնել16 եվրոպական երկիր։
Հունաստանը ԵՄ 8 երկրի մի շարք օդանավակայաններից ժամանածների համար պարտադիր կարանտին է սահմանել։
Չեխիայում գործում է համակարգ, որն արգելում է «նարնջագույն» կամ «կարմիր» գոտում գտնվող երկրներից, ինչպես, օրինակ, Պորտուգալիայից և Շվեդիայից զբոսաշրջիկների մուտքը երկիր։
Դանիան Իսլանդիայից, Գերմանիայից և Նորվեգիայից զբոսաշրջիկներին կթույլատրի մուտքը երկիր՝ պայմանով, որ վերջիններս նախօրոք 6 գիշերվա համար ամրագրում անեն։
--0—ՄՀ