ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Ֆրանսիան անընդունելի է համարում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը, որի շրջանակներում Անկարան միջամտում է լիբիական հակամարտությանը։
Այս մասին ասված է Ֆրանսիայի նախագահական պալատի տարածած հայտարարության մեջ։ Գրել է Ermenihaber-ը։
«Թուրքիան Լիբիայի տարածքային ջրերում 7 նավ է տեղակայել և խախտում է Լիբիայի վերաբերյալ զենքի էմբարգոն (արգելանք)։ Լիբիայում Թուրքիայի միջամտությունն անընդունելի է»,- ասված է հայտարարության մեջ։
Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այս պայմաններում Թուրքիան շարունակում է աջակցություն ստանալ ՆԱՏՕ-ից, ինչը Ֆրանսիան չի կարող թույլ տալ։ Հաղորդվում է, որ այս թեմայով Ֆրանսիան բանակցություններ է վարելու դաշինքի անդամ երկրների հետ։
Ավելի վաղ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբիայի թեմայով իր մտահոգություններն էր հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։
--0—ՄՀ