ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
Իսպանիան կենսաապահովման նվազագույն եկամտի ծրագիր է սկսել, որով նախատեսվում է 255 հազար մարդու գումարային օժանդակություն տրամադրել։ Աջակցության առաջին ստացողների կեսը երեխաները կլինեն:
Ծրագրի ամբողջական մեկնարկից հետո վճարի համար կարող է դիմել 850 հազար տնային տնտեսություն կամ 2,3 մլն մարդ:
Կենսական նվազագույն եկամուտը տրվում է տնային տնտեսություններին: Մեկ անձի համար վճարի չափը կազմում է 462 եվրո: Ընտանիքի անդամների թվի աճին զուգահեռ օժանդակությունը նույնպես մեծանում է: Դրա առավելագույն մեծությունը կազմում է ամսական 1015 եվրո:
--0—ՄՀ