ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 29, 24 News
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի գլխավոր հանրապետական դատախազությունը 63 անձի ձերբակալման որոշում է կայացրել։ Վերջիններս մեղադրվում են երկրում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Դատախազության որոշման հիման վրա հունիսի 26-ին Դիարբեքիրում և 6 այլ նահանգներում իրականացվել են ոստիկանական գործողություններ, որոնց շրջանակներում կասկածյալներից 42-ը հայտնաբերվել ու ձերբակալվել են։ Մյուս 21-ի հայտնաբերման ուղղությամբ որոնումները շարունակվում են։
Նշենք, որ ձերբակալվածների թվում են նաև ընդդիմադիր քիրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ հանդիսացող ՏԻՄ խորհրդի անդամներ, նախկին ՏԻՄ ղեկավարներ, փաստաբաններ։
Հավելենք, որ ձերբակալված կասկածյալներից 8-ը ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքով կալանավորվել է։
--0—ՄՀ