ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 29, 24 News
Հաստիքային զենքի կիրառման ունակությունների կատարելագործման և կրակի վարման հմտությունների ամրապնդման նպատակով հունիսի 26-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, հանձնել կրակային պատրաստության ստուգարքներ։
--0--ԱՀ