ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Հաստիքային զենքի տիրապետման գործնական հմտությունները զարգացնելու նպատակով մայիսի 7-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են ուսումնական կետեր, անձնակազմին ուսուցանվել են հրազենի մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հրաձգության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները։
--00--ԱՀ