ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 30, 24 News
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոուհանին հուլիսի 1-ին տեսակապի ռեժիմով Աստանայի ձևաչափով գագաթաժողով կանցկացնեն սիրիական խնդրի կարգավորման հարցի շուրջ: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո՛, Կրեմլը կարող Է հաստատել այդ տեղեկատվությունը»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների հայտարարությունները հուլիսի 1-ին պատրաստվող՝ Աստանայի ձևաչափով նախագահների գագաթաժովի մասին:
Ըստ նրա՝ միջոցառումը պլանավորված Է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:00-ին:
--0—ՄՀ