ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության գործընկերներին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ։
«Սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ: Անկասկած եղբայրական Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարևորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում:
Լիահույս եմ, որ ՌԴ ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջող անցկացման առթիվ` բարեկամ ռուս ժողովրդին մաղթում եմ հարատև զարգացում, խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:
Աստված պահապան մեզ բոլորիս...»,-ասված է ուղերձում։
--00—ԼՄ