ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24 News
Ռուսաստանում հուլիսի 1-ին, ավարտվում է սահմանադրական փոփոխությունների՝ այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» վերաբերյալ քվեարկությունը: Այս մասին գրել է meduza.io-ն:
Փոփոխությունները քվեարկության են դրվել փաթեթով և որպեսզի հաստատվեն հարկավոր է, որ դրանց հավանություն տա քվեարկողների 50 տոկոսից ավելին:
Երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունն ընթանում էր մեկ շաբաթվա ընթացքու. հուլիսի 1-ը քվեարկության վերջին և հիմնական օրն է: Սպասվում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին վերջին ընտրատեղամասերի փակվելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի առաջին արդյունքները:
--0—ՄՀ