ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24 News
«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 15-ին իրականացնելու է Դուբայ-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը։
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տոմսերի ձեռքբերման և այլ մանրամասների վերաբերյալ մոտակա երկու օրերի ընթացքում լրացուցիչ կտեղեկացնի: --00—ՄՀ