ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
«Ի պատասխան այս օրերին հնչող բազմաթիվ հարցադրումների՝ կրկին նշենք, որ հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
«Հերթական անգամ խնդրում ենք մեր հայրենակիցներին առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությամբ։ Դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնի լրացուցիչ»,- ասված է գրառման մեջ։