ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Հուլիսի 11-ին, ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված մոմավառություն: Այս մասին հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության պատասխանատուն:
«Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը»,-ասված է հաղորդագրությունում: --0—ՄՀ