ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News
Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
2002-2005 թթ. նա աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում՝ որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում՝ որպես ՏՏ զարգացման վարչության պետ, իսկ 2005 թվականից՝ ԱՏՁՄ-ի գործադիր տնօրենը:
Կարեն Վարդանյանն 1986 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը՝ որպես հիդրոինժեներ, իսկ 2009 թ. դասընթաց անցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում` Քենեդու կառավարման դպրոցում:
Նշենք, որ Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է:
--00—ԼՄ