ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի սահմանին ադրբեջանական ուժերի հարձակման առնչությամբ` խաղաղության և արցախյան հակամարտության լուծման հարցում միջազգային հանձնառությունների հարգման կոչ ենք անում: Պատերազմը երբեք այլընտրանք չէ: Խաղաղություն և երկխոսություն»,-գրել է Խիսդոնյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
--0—ՄՀ