ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News
Հուլիսի 30-ից վերականգնվում է Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով ամենօրյա կանոնավոր փոխադրումը: Այս մասին հայտնում է Belavia ավիաընկերությունը:
«Մինսկից թռիչքը կիրականացվի 22:40, Երևանում վայրէջքը՝ 02:45: Հետադարձ չվերթը նախատեսվում է իրականացնել 3.35՝ Ազգային օդանավակայանում վայրէջքը կլինի 05:45-ին: Բոլոր օդանավակայանների համար նշված են տեղական ժամերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավիաընկերությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում մուտքի սահմանափակումներ են գործում:
--00--ԱԹ