ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Հուլիսի 23-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել հայկական և ադրբեջանական համայնքների ազդեցիկ ներկայացուցիչների՝ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի և «Կիևյան հրապարակ» կազմակերպության տնօրենների խորհրդի ղեկավար Գոդ Նիսանովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ տարածքում ազգամիջյան խաղաղության ու համաձայնության պահպանման հարցում երկու համայնքների դերը: Նշվել է ազգային հողի վրա ՌԴ քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերի կանխմանն ու բացառմանը միտված համատեղ բացատրական և դաստիարակչական աշխատանքներ տանելու կարևորությունը: Ընդգծվել է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար երկու համայնքների կառուցողական ջանքերի անհրաժեշտությունը:
--00--ԱԹ