ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Այսօր մեր հանդիպումն անցել է վստահելի ու անկեղծ միջավայրում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք քննարկել ենք երկկողմանի համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցերը։ Արձանագրել ենք, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը»,-ասել է նա։
Խոսելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին, Միրզոյանը նշել է, որ Բաքուն չի կատարում միջանցքի մասով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը․ «Բաքուն, շարունակելով օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքներ, հավակնում է արդեն բոլոր հայկական հողերին՝ դրանք անվանելով ադրբեջանական»։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ