ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News
Միջազգայնագետը Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է որ հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը:
«Եվս մեկ հաղթանակ՝ «բանաձևային պատերազմում»: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց:
Այս ծրագրի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը՝ բոլոր ուղղություններով: Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են:
Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ` ծրագիրը դադարեցնելու համար:
Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը վստահ եմ հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»,-գրել է միջազգայնագետը:
--00—ԼՄ