ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում մոնիթորինգային խումբը։ Ինչու՞ մենք մեր սահմաններից պետք է հետ քաշվենք և մեր հաշվին ստեղծենք բուֆերայի գոտի։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը, կարծում եմ, Ադրբեջանի կողմից չի ընդունվի։ Այս մասին 24TV-ի « Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Սարգսյանն ընդգծել է, որ առաջարկն անհասկանալի է՝ հույս հայտնելով, որ դրա հիմքում հիմնավորումներ կան։
«Այն հնչել է, բայց ինչպե՞ս է կատարվելու։ Եթե Ադրբեջանը կամ Մինսկի խումբը չհամաձայնվի, Իրանը խնդիրներ տեսնի, ի՞նչ ենք անելու։ Այսինքն՝ գաղափարը գցել են, որի տակ ոչինչ չկա դրված։
Ինչո՞ւ պետք է 2 կմ մեր հաշվին բուֆերային հատված լինի։ Պետք է Ադրբեջանը դուրս գա։ Այս առաջարկն անելով՝ վարչապետը լեգիտիմացնում է ադրբեջանցիների՝ այստեղ գտնվելն առնվազն 2 կմ-ով»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։