ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
«Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Մեր պնդումները.
1. Բանակցություն չկա` քննարկում, կոնսուլտացիաներ են:
2. Փաստաթուղթ չկա սեղանին դրված:
3. Ժողովրդից որևէ գաղտնի բան չի կարող բանակցվել:
4. Փուլային տարբերակ չկա:
Լավրովի հայտարարությունը. «Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որը փուլային կարգավորում է ենթադրում»,-գրել է Սարգսյանը: