ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Oգոստոսի 1-ին ողբերգական ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմանում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում «BMW» մակնիշի ավտոմեքենան ճանապարհին գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ճանապարհին, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Այս պահին քննիչները վթարի վայրի զննություն են կատարում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Ըստ աղբյուրի՝ մահացածը 38-ամյա Ա. Ղ.-ն էր, որը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար. նա ուղևորն էր, իսկ վարորդը 46-ամյա Կ. Կ.-ն է։
--00—ԼՄ