ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը`
«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» (S&D), հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից: Հայտարարության մեջ ասված է.
«Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի լրջությունը, կոչ ենք անում Եվրոպական միությանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար»:
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ:
--00--ԱԹ