ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին հաղորդում է «Ազատությունը»։
«Պետք է հարգել այդ պարտավորությունը։ ԵԽ-ն պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը»,- հայտնել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։
--00—ԱՊ