ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այն համոզմանն է, որ «Գրականություն» առարկայի «հայ» բաղադրիչի չլինելը խնդիր չէ, եթե առարկայի համար մշակված չափորոշչի բովանդակության մեջ խնդիր չկա: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Հովսեփյանն ասաց, որ չափորոշչի մեջ այնպիսի հեղինակներ ու գործեր են տեղ գտել, որոնք խնդրահարույց են: Հարց է բարձրացնում՝ երեխան ինչպե՞ս է Հեսսե հասկանալու, ինչպե՞ս է հասկանալու անձի երկվության հոգեբանական տարանջատումը:
«Երեխային գեղեցիկ բառերով կամ հեղինակներով բեռնում ենք, ու նա սկսում է ատել գրականութունը: Գրականության ցանկ ընտրելիս՝ աշակերտի տարիքն ու հոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնված չէին: Չափորոշչի նախնական տարբերակն ուսումնասիրելիս տպավորություն էր, թե ով ինչ լավ հեղինակ իմացել է, բերել-ներառել է ցանկի մեջ»,- նշում է պատգամավորը:
Հովսեփյանի խոսքով՝ «Գրականություն» առարկայի ներկա դասագրքերն ուսումնասիրելիս տպավորություն կարող ենք ստանալ, որ ժամանակին այն կազմողները «լցրել» էին ծանոթ-բարեկամներով: «Նույն բանը, սակայն, չպետք է լինի նոր չափորոշիչներ կազմելիս»,- շեշտում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ