ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «PolitStartup» նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է սփյուռքի ներկայացուցիչներին իրենց պատասխանատվության մասին՝ կապված Ռուսաստանի տարածքում հայերի և ադրբեջանցիների բախումների հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Երբ այս ամենը արտաքին խնդրից վերածվում է ներքին խնդրի, սփյուռքի ներկայացուցիչները նույնպես պետք է զգան իրենց պատասխանատվությունը», - ասել է Մեդվեդևը:
--0--ԿԿ