ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Իշխանությունները հպարտանում են, որ Համահայկական խաղերին աննախադեպ թվով երկրներից ու քաղաքներից թիմեր են եկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Իհարկե ողջունելի են սփյուռքի համախմբմանն ուղղված միջոցառումները, բայց սա խոսում է մի բանի մասին՝ տարեցտարի սփյուռքը մեծանում է, ստեղծում նոր համայնքներ՝ դրանով ավելի կտրվելով Հայաստանից։
Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը։
2022թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի բնակչության թիվը 2,6 մլն է։
--00—ՅՄ