ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Ռուսաստանի ժուռնալիստների միությունում ուշադիր հետեւելու են Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակումներին, որը մտահոգության տեղիք է տալիս։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԺՄ քարտուղար Թիմուր Շաֆիրը:
«Ցանկացած գործողություն, որը ուղղված է մեր լրագրող-գործընկերների աշխատանքի և իրավունքների ցանկացած սահմանափակմանը, չի կարող չանհանգստացնել: Հայաստանի նախագահի ստորագրած օրենքը նման իրադարձությունների թվում է»,- ասել է Շաֆիրը:
Նրա խոսքերով՝ հարց է առաջացնում այնպիսի լրացուցիչ միջոցառումների նախաձեռնման անհրաժեշտությունը, ինչպիսիք են միջպետական համաձայնագրերը: Շաֆիրը նշել է, որ օպերատիվ կարգով դրանց կնքումը մինչեւ 2021 թվականի հունվարն ավարտելը բավական խնդրահարույց կլինի:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է օրենք, որը սահմանափակում է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումները:
--0--ԱՀ