Վրաստանի խորհրդարանի խոսնակը մտադիր է նախագահի փոխարեն ստորագրել «օտարերկրյա գործակալների» օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

վր.

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին չի ակնկալում, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստորագրի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն օրենսդիր մարմինն ընդունել է մայիսի 28-ին`հաղթահարելով նախագահի վետոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապուաշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը կստորագրի փաստաթուղթը։

««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հենց երեկ ուղարկվել է նախագահի աշխատակազմ: Հասկանալի է, որ նա (Զուրաբիշվիլին) մեծ հավանականությամբ չի ստորագրի այն: Հետևաբար, այս օրենքը կստորագրեմ ես», - խորհրդարանի խոսնակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ընթացակարգի համաձայն՝ վետոն հաղթահարելուց հետո օրենքը եռօրյա ժամկետում կրկին նախագահին է ուղարկվում ստորագրելու համար։ Եթե ​​պետության ղեկավարը հինգ օրվա ընթացքում այն ​​չստորագրի, ապա օրենքը ստորագրում և հրապարակում է խորհրդարանի խոսնակը, որից հետո այն ուժի մեջ է մտնում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ