ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Եվրոպական միության խորհուրդը ներկայացրել այն երկրների թարմացված ցանկը, որոնց համար Եվրամիության սահմանը բաց է։ Գրել է Gazeta.ru-ն
Այս ցանկում բացառվել է Մարոկկոն։ Ընդ որում, ցանում, ինչպես նախկինում, մնացել են Ավստրալիան, Վրաստանը, Կանադան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայն ու Ճապոնինան։
Ցանկում է նաև Չինաստանը։ Միաժամանակ Չինաստանի քաղաքացիները կկարողանան ԵՄ մուտք գործել այն ժամանակ, երբ եվրոպացիների համար բացվի ՉԺՀ սահմանը։
Հունիսի վերջին ԵՄ-ն սահմանը բացել էր 14 երկրի համար, այնուհետև ցանկը վերանայվել էր՝ հասնելով 11-ի։ Ցանկում փոփոխություններն արվում են երկրներում կորոնավիրուսիային իրավիճակին համապատասխան։
--00—ՄՀ