ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրել է ՌԴ-ի և Չինաստանի միջև սահմանի առանձին տեղամասեր փակել հունվարի 31-ի կեսգիշերից․ պատճառը կորոնավիրուսի թափանցումը դեպի Ռուսաստան կանխելն է:
Փակվող տեղամասերի թվում են ավտոմոբիլային ու երկաթուղային 16 անցակետերը: Փաստաթղթում մատնանշված Է, որ ձեռնարկված միջոցներն ուղղված են «ՉԺՀ-ի տարածքից ՌԴ-ի տարածք նոր կորոնավիրուսային վարակի թափանցումը կանխելուն»:
ՌԴ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ որոշումը ժամանակավոր բնույթ է կրում: