ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News
Եվրոպական միությունը կրկին Ռուսաստանի Դաշնությունը չի ներառել այն երկրների շարքում, որոնց հետ ԵՄ սահմանները կարող են բացվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Թարմացված «սպիտակ ցուցակը» Բրյուսելը կհրապարակի առաջիկա օրերին, իսկ հաջորդ անգամ այդ ցուցակը կվերանայեն օգոստոսի կեսերին:
«Ոչ, Ռուսաստանն այս ցուցակում դեռ ներառված չէ: Ցավոք, վիճակագրությունն ասում է, որ դեռ վաղ է ՌԴ-ն ընդգրկել այդ ցուցակում»,- ասել է աղբյուրը:
--00--