ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
Որպես կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառում, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հեռավոր Արեւելքում սահմանը փակելու մասին կարգադրություն է ստորագրել։ Այս մասին նա ասել է կառավարության նիստում։
Ռուսաստանում կորոնավիրուսի պաշտոնապես որևէ դեպք գրանցված չէ։
Միշուստինը նաեւ հանձնարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային ամեն օր տեղեկացնել բնակչությանը ընթացիկ իրավիճակի եւ կանխարգելման միջոցների մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։