ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Շուրջ երկու հազար ցուցարար դուրս է եկել Մինսկի Հաղթանակի հրապարակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ցուցարարներն անցել են Անկախության պողոտայով ու մտել հրապարակ: Այժմ նրանք շարժվում են առաջ՝ դեպի քաղաքի կենտրոն: Անցորդներն ու մեքենաները ողջունում են ցուցարարներին՝ կոչերով ու ազդանշաններով:
Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցներ չկան:
Բելառուսում զանգվածային ցույցերը սկսվեցին օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում քվեների մեծամասնությունը՝ 80,08 տոկոս, ստացավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
--00--ԱԹ