ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ցնցել է Բելառուսում տեղի ունեցող խաղաղ ցույցերի հազարավոր մասնակիցների ձերբակալումը: Պաշտոնական Բեռլինը Մինսկին հիշեցրել է խոսքի ազատության իրավունքի մասին ու պահանջել անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:
Անգելա Մերկելը վճռականորեն դատապարտում է Բելառուսի ցուցարարների նկատմամբ բռնությունն ու դաժանությունը: Կանցլերի հատուկ քննադատությանն է արժանացել ոչ միայն ցույցերի մասնակիցների ձերբակալումը, այլև նրանց նկատմամբ վերաբերմունքը:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը նշել է, որ Բելառուսի իշխանությունները պետք է անհապաղ և առանց որևէ պայման առաջ քաշելու ազատ արձակեն ձերբակալվածներին և ապահովեն նրանց խոսքի ու հավաքների ազատության իրավունքները:
--00--ԱԹ