ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
«Անկախ նրանից թե մեր մասին ինչ են խոսում, ինչ սուտ լուրեր են տարածում, ի սկզբանե մեր նպատակները բարի են եղել, և մենք, համենայնդեպս, որևիցե վատ տեղ երկիրը չենք տանում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Այն պահին, երբ մենք կհասկանանք, որ մեր ուժերից վեր է երկիր կառավարելը, մենք ուղղակի չենք վերցնի մեզ վրա այդ պատասխանատվությունը երկիրը տանել կործանման կամ ցնցումների»,- նշել է պատգամավորը:
«Այսօր հնչող ամենատարբեր ահաբեկող արտահայտություններն անտեղի են, հատկապես երբ տեսնում ես, թե ովքեր են դրա մասին խոսում, ծիծաղելի կլիներ այս ամենը, եթե այդքան ողբերգական չլիներ»,-շեշտել է Բադալյանը:
Պատգամավորն անդրադարձել է նաև համավարակի դեմ պայքարին, պարգևավճարներին, կրթական չափորոշիչներին, ինչպես նաև ներքաղաքական օրակարգի մի շարք կարևոր այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ