ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Ոչ մեկը չէր կարող կանխատեսել կորոնավիրուսի համավարակը և դրա բացասական ազդեցության տնտեսության վրա։ Այլ է պատերազմը․ բոլորն էլ գիտեին, որ այն վաղ թե ուշ լինելու է։ Հետևաբար, պետք է տարբերակել համավարակի և պատերազմի գործոնները։ էնպես չի, որ մենք հիմա փորձում ենք արդարանալ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Նախ մենք՝ որպես իշխանություն, ստացել ենք վատ ժառանգություն, կարճ ու արագ չես կարող հաջողությունների հասնել։ Գումարվեցին նաև նոր մարտահրավերներ, որոնց դեմ պայքարելը բավականին դժվար է»,-ասել է Բադալյանը:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին և Ցեղասպանությանը՝ բանախոսն ասել է, որ Ցեղասպանության հարցը օրակարգից դուրս չի գա, այն, ինչ այսօր անում են, մանիպուլյացիաներ են: Խոսելով ներքաղաքական մթնոլորտից՝ պատգամավորը նկատել է, որ դեռ երկար անհաջողություններ կլինեն, մեր ներքին անհաշտության առումով:
Զրույցի ընթացքում շոշափվել են նաև ներքաղաքական այլ կարևոր հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում: