ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Բելառուսի «Բելավիա» պետական ավիաընկերության և Մինսկի օդանավակայանի աշխատակիցները միացել են երկրում ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնության դեմ բողոքի ակցիային: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել պաստառներով, որոնց վրա նշված են «Վերջ բռնությանը», «Մենք դեմ ենք բռնությանը», «Մեզ ճշմարտությունն է պետք», «Վերադարձրեք մեր ձայները» կարգախոսները: Վերջիններս ձեռքերում պահում էին կարմիր ու սպիտակ փուչիկներ և վանկարկում՝ «Ավիացիան ժողովրդի հետ է»:
«Մենք ազնիվ ընտրությունների կողմնակից ենք, դեմ ենք սադրանքներին, որ սկսվել են»,- ասում են ակցիայի մասնակիցները:
--00--ԱԹ