ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը փետրվարի 17-ին հայտարարել Է երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերսկսման մասին։ Դամասկոսից առաջին չվերթը տեղի կունենա փետրվարի 19-ին։
«Տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել Է Հալեպի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերսկսման մասին․ չորեքշաբթի պլանավորված Է առաջին չվերթը Դամասկոսից»,- հայտնել Է նախարարությունը Facebook-ում:
Հաղորդագրության համաձայն, առաջիկա օրերին պլանավորվում Է կանոնավոր չվերթներ իրականացնել Դամասկոս և Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե: Մարտական գործողությունների պատճառով օդային հանգրվանը դադարել Էր կանոնավոր մարդատար չվերթներ ընդունել 2013 թվականին :
Օդանավակայանը կբացվի սիրիական բանակի գործողության շնորհիվ. փետրվարի 16-ին այն 2013 թվականից ի վեր առաջին անգամ լիակատար հսկողություն Է հաստատել Հալեպի շրջակա բոլոր բնակավայրերի նկատմամբ՝ դրանով իսկ քաղաքը վտանգազերծելով զինյալների արդեն կանոնավոր դարձած հրետակոծումներից: Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 17-ին հայտնել Է Հալեպի նահանգում մի շարք բնակավայրերի ազատագրման մասին և խոստացել շարունակել բանակի հարձակումը մինչև Սիրիայից բոլոր ահաբեկիչների լիակատար դուրսբերումը:
Սիրիայի Ikhbariya պետական հեռուստաալիքի տվյալներով՝ կիրակի օրվա ամփոփմամբ բանակը 23 գյուղ Է ազատագրել Հալեպի նահանգում։ Ազատագրված գյուղերն են՝ Անադանը և Բիյանունը, որոնք գտնվում են Հալեպից հյուսիս ընկած շրջանում 214 մայրուղու վրա, որը ձգվում Է դեպի Թուրքիայի Ղազիանթեփ քաղաք, - հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: