ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Վրաստանի հետ սահմանին Վերին Լարսի անցակետի վերակառուցումը կավարտվի մինչև 2023 թվականը։ Այն իրականացվում է «Միջազգային համագործակցության և արտահանման ազգային ծրագրի» շրջանակներում:
Նախատեսված ներդրումը գրեթե 2 միլիարդ ռուբլի է, որը կհատկացվի անցակետի արդիականացման համար:
Վերն Լարսի անցակետի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները նախագծային և նախահաշվային փաստաթղթերի ուսումնասիրության փուլում են և պետք է ավարտվեն սեպտեմբերին: Շինմոնտաժային աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թվականին:
—00—ԼՄ