ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Ճապոնիայի վարակաբանների գիտական ընկերությունը, որի համագումարն օգոստոսի 19-ին սկսվել Է Տոկիոյում, կարծում են, որ Ճապոնիան այժմ վերապրում Է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի բուռն շրջանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այժմ մենք գտնվում ենք երկրորդ ալիքի ամենամեջտեղում: Կարեւոր Է՝ ուշադիր հետեւել իրադրության հետագա զարգացմանը: Ե՛վ երկիրը, ե՛ւ Տոկիոն, կարծես, անցնում են վարակների բարձրակետը, բայց անհրաժեշտ Է հետեւել, թե արդյոք չի լինելու նոր աճ: Ենթադրվում Է, որ դրան կհաջորդեն երրորդ եւ չորրորդ ալիքները, մենք պետք Է ընտելանանք կորոնավիրուսի պայմաններում ապրելու կյանքին»,-ընկերության նախագահ Կաձուհիրո Տատեդայի խոսքը մեջբերում Է NHK հեռուստաալիքը:
Ներկայում Ճապոնիայում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակման մոտավորապես 58,5 հազար դեպք: Մահացել Է 1148 մարդ, նրանցից 16-ը՝ օգոստոսի 18-ին: 243-ի վիճակը գնահատվում Է որպես ծանր: Ապաքինվել Է գրեթե 43 հազար մարդ։
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ