ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News
«BBC»-ն գրում է, որ Հարավային Կորեայի մայրաքաղաքում և նրա հարակից շրջաններում սկսվել է կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը: Այդ մասին հայտնում է Հարավային Կորեայի Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնների կազմակերպության ղեկավար Չոն Ին Գենը:
Ըստ աղբյուրի՝ կանխատեսումները սխալ են եղել, երբ երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքին ակնկալում էին աշնանը կամ ձմռանը: Կազմակերպությունը նարև մտահոգություն է հայտնել, որ քանի դեռ մարդիկ իրար հետ սերտ շփման մեջ կլինեն, վարակի տարածումը կշարունակվի:
Սեուլի իշխանությունը նաև զգուշացրել է, որ մայրաքաղաքում կարող է մտցվել սոցիալական հեռավորության ռեժիմ, եթե առաջիկա 3 օրերի ընթացքում վարակվածների թիվն անցնի 30-ը, կամ եթե հիվանդանոցային մահճակալները 70 տոկոսով զբաղված կլինեն: