ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
«The Hill»-ը, հղում անելով Թրամփի հայտարությանը, գրում է, որ ԱՄՆ իշխանությունը խիստ սահմանափակումներ չի մտցնի աշնանն ակնկալվող՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեպքում:
«Մենք պատրաստվում ենք մարել կրակը... Լինեն դրանք թեթև այրվող ածուխներ, թե ուժեղ կրակ, մենք այն կմարենք, բայց մեր երկիրը չենք փակի», - ասել է Թրամփը:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ԱՄՆ նահանգներն այս շաբաթ հայտարարել են, որ պատրաստվում են մեղմացնել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանվող միջոցառումները՝ չնայած Արիզոնայում, Հյուսիսային Կարոլինայում, Տեխասում վարակակիրների թվի աճին: