ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ օգոստոսի 23-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Nord Star» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը տեղի կունենա ժամը՝ 11։00-ին, նախապես հայտարարված 18։30-ի փոխարեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի ժամը՝ 11:00-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից կկայանա Մոսկվա – Երևան չվերթը։
Դեսպանությունը հայտնում է, որ Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N94 տոմսարկղերից:
--00—ՄՀ