ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Յարոսլավլի 10-հարկանի բազմաբնակարան շենքում տեղի է ունեցել գազի պայթյուն, որի հետևանքով քանդվել է շենքի մի մասը:
Զոհերի թիվը հասել է 3-ի: Յարոսլավլի ղեկավարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով`հայտնաբերվել է երեխայի մարմին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հայտնաբերվել է երկու կնոջ մարմին:
Փրկարարական աշխատանքներն ավարտված են, փլատակների տակ այլևս մարդիկ չկան:
--00--ԱԹ