ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Մայիսի 14-ին, ժամը 06։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ փլուզվել է խոհանոցի միջնապատը (10 քմ) և վնասվել 4 պատուհան։
Տուժած Ա․ Ե․-ն (ծնված 1942 թ․) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
--00—ԱՊ