ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Տարածաշրջանում հոյակապ շանս է բացվում Հայաստանի համար։ Հարկավոր է միանալ հակաթուրքական բլոկին, որը ձևավորվում է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Մի խումբ պետություններ ձևավորում են հակաթուրքական բլոկ Թուրքիայի զավթողական քաղաքականության առաջ առնելու համար։ Սա այսօրվա մեր հայ-թուրքական հարաբերություններում հոյակապ շանս է, ինչը Հայաստանը պետք է օգտագործի։ Անպայմանորեն պետք է միանալ այդ բլոկին, որովհետև այդտեղ ներգրավված բոլոր պետություների հետ մենք ունենք հոյակապ հարաբերություններ»,- ասել է նա։
Նավասարդյանը խոսել է նաև Միջեկրական ծովում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության, լիբանանյան հարցի, դեպի Հայաստան ներգաղթի աննպատակահարմարության մասին՝ Արամ Կաթողիկոսի հայտարարության, BBC-ին տված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսի մասին։
Մանրամանսերը՝ տեսանյութում։
--00—ԼՄ