ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Հրադադարի խախտումը Թուրքիայի ծրագիրն է, իսկ առարկայական բանակցությունները՝ ֆիկցիա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նկատենք, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել տասներեք օր շարունակված պատերազմը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ժամեր տևած բանակցություններից հետո:
«Սա մեծ հարված էր ՌԴ-ի հեղինակությանը։ Սա պետք է շարունակվի, ուրիշ ծրագրեր են մշակվում։ Բացի Արցախյան ուղղությունից, Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են լրացուցիչ գործողություների դիմել։
Շատ լավ է, որ իրենք խախտեցին հրադադարը։ Պետք է համարել, որ սա մեզ համար բարեբախտություն է։ Պետք է հարվածենք։ Մենք պետք է իրենց կտրենք իրենց աղբյուրներից և՛ պարենային, և՛ ռազմական։ Պետք է դուրս գալ մինչև Քուռ գետ՝ այդ դեպքում նրանք կանդամահատվենք»,- ասել է նա։
Մանրամասենը՝ տեսանյութում։
--0--ԿԿ