ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է սկսվել: Ըստ կազմակերպիչների՝ մինչ այս պահը ԿԳՄՍՆ նախարարությունը չի կատարել պահանջներից և ոչ մեկը:
«Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով ակցիայի մասնակիցները նախ կանգ են առել ԱԺ-ի դիմաց:
«Ինչքա՞ն մարդ պետք է դուրս գա փողոց, որ դու հեռանաս. դու ժողովրդի դեմ ես գնում»,-ասել է ակցիայի կազմակերպիչ Վահագն Չախալյանը:
Լրագրողների հետ զրույցում նա նաև հայտարարել է, որ Արայիկ Հարությունյանը «հակահայկական ծրագիր է իրականացնում», և որ իրենք դուրս են եկել՝ պայքարելու այս դրա դեմ: Նրանք որոշել են պարբերաբար իրազեկման ակցիաներ անցկացնել Երևանում և ՀՀ տարածքում:
Վահագն Չախալյանը նաև հայտարարել է, որ թույլ չեն տալու՝ Լանզարոտեի կոնվենցիան մտնի հայկական դպրոցներ։
Այս պահին ակցիայի մասնակիցները ԿԳՄՍՆ-ի առաջ են: Ավտոերթն ու բողոքի ակցիան վերահսկող ոստիկանությունը պարբերաբար հիշեցնում է երկրում տարածված համավարակի մասին և պահանջում պահպանել սահմանված հեռավորությունը:
-- 00—ՄՀ