ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ բարդ վիրահատություն է կատարվել համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության կլինիկայում:
«6-ամյա երեխայի մոտ հեռացվել է ձախ հարականջածամողական շրջանի գոյացություն: Վիրահատությունը կատարվել է պրոֆեսոր Ա.Յու. Պողոսյանի, Ն.Մ. Մկրտչյանի, Ա.Ն. Հովհաննիսյանի կողմից:
Առողջություն բոլոր երեխաներին, «Մուրացան» հիվանդանոցի փոքրիկները համալսարանական բժիշկների ապահով ձեռքերում են»,- գրել է նա:
--00--ԱԹ