ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Պաշտոնապես կորոնավիրուսով հիվանդացած, այնուհետ մահացած անձանց կորոնավիրուսի դրական թեստերը հարազատները չեն տեսել։ Մահացածների հարազատներն ու ազգականները բոլորն անխտիր չգիտեն, թե երբ է տեղի ունեցել իրենց հարազատի կենսաբանական մահը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Վահե Հովհաննիսյանը։
«Հարազատները չգիտեն, թե որն է հանդիսացել մահվան պատճառը։ Իրենց մահացած ազգականին կամ հարազատին չեն տեսել, իսկ դիակը փակ, կնիքված դագաղով է հանձնվել», - նշել է փաստաբանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ կորոնավիրուսի հետևանքով մահացածների հարազատները պարտադիր մեկուսացման չեն ենթարկվել։
-- 00—ՄՀ